ԾԱՆՈՒՑՈՒՄ ELECTRO TEAM OF ARMENIA-ն իրենից ներկայացնում է ակտիվ կյանքի կողմնակից երիտասարդության խումբ, թիմում գրանցված անձիք կստանան անվանական պլաստիկ քարտեր' համարակալված և գրանցված թիմի ադմինիստրացիայում: Քարտատերերը կունենան որոշ առավելություններ Երևանյան դիսկո ակումբերում, հիմնականում զեղչերի առումով: Թիմում կան երեք կարգի քարտատերեր' 1-ին, 2-րդ և 3րդ, բացի 1-ից 3-րդ կարգերը կա նաև էլիտա: Էլիտա քարտերի քանակը սահմանափակ է' ընդհամենը 33, իսկ մնացածը անսահմանափակ, որքան շատ անդամներ գրանցվեն թիմում, այնքան կբարձրանա հայ ակտիվ երիտասարդության տոկոսը: Թիմը ունի կանոններ, որոնց պետք է հետևեն անդամներից անխտիր բոլորը, սկսած նորեկներից մինչ հիմնադիր: Թիմի կողմից բացի այն, որ կկազմակերպվեն ակումբային միջոցառումներ, կլինեն նաև բացօթյա' սարերում, անտառներում, էքստրեմալ, ռոմանտիկ և շատ այլ հետաքրքիր դիսկո միջոցառումներ ամբողջ Հայաստանի տարածքում: Թիմի էլիտա կհամարվեն հիմնադիրը, գովազդային գործակալը, օֆիցիալ կայքի նկարիչը, կայքի ադմինը, և մարդիկ ովքեր կունենան իրենց ներդրումը թիմի առաջընթացում, էլիտան կզբաղվի թիմի ընդհանուր հարցերով, նոր գաղափարների իրականացմամբ, էլիտայում ընդգրկված DJ-ների կողմից կներկայացվեն նորանոր միքսեր և այլն: Ինչպես դառնալ "ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐՈ ԹԻՄ"-ի անդամ' Քանի որ Electro Team Of Armenia-ն գտնվում է նախնական հավաքագրման փուլում, անդամագրվողները դեռ չեն ստանա անվանական քարտեր, քանզի անդամագրված առաջին 50 անձանցիծ կորոշվեն և կընտրվեն էլիտաի անդամներ, իսկ մնացածը ովքեր չէն ընդգրկվի էլիտա, կստանան միանգամից 2 կամ 3 կարգի քարտեր: Թիմի անդամ լինել ցանկացող անձը պետք է լրացնի որոշակի թեստային բնույթ ունեցող թերթիկ, ըստ որի պարզ կդառնա կարող է արդյոք լինել թիմի անդամ,որից հետո նա կծանոթացվի թիմում գործող կանոններին և լիարժեք անդամագրվելու պայմաններին, մինչ լիարժեք անդամ լինելը ցանկություն հայտնած անձիք կանցնեն փորձաշրջան և և կցանոթանան թիմի ամբողջ գաղափարներին և ծրագրերին: Թեստային թերթիկ կարելի է ստանալ գրելով shingus@mail.ru և glorismit@mail.ru էլ. փոստի հասցեներով, որտեղ պետք է գրել անուն ազգանուն, տարիք և երաժշտության նախընտրած ոճը: Electro Team Of Armenia-ի հիմնադիր' Տիգրան Սարդարյան |
вторник, 10 августа 2010 г.
Electro Team Of Armenia
Подписаться на:
Сообщения (Atom)